«Յուվենտուսը» ռեկորդային գումար է պահանջում Պոգբայի դիմաց

«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է չվաճառել  թիմի կիսապաշտպան  Պոլ Պոգբային  ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և մերժել է բոլոր եվրոպական ակումբների առաջարկները:

Թուրինյան ակումբի մարզչական անձնակազմը մտադիչ չէ 23-ամյա ֆրանսիացուն վաճառել 100 միլիոն եվրոյի դիմաց, քանի որ «Յուվենտուսը» նրանում տեսնում է առաջատարի, որի շուրջ կառուցվելու է խաղը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», ՊՍԺ-ն, և «Մանչեսթեր Սիթին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ