«Յուվենտուսը» «Ռեալից» 160 մլն. եվրո է պահանջում Պոգբայի դիմաց

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

23-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի առաջնային  տրանսֆերային նպատակն է:

Այնուամենայնիվ Marca-ն հաղորդում է, որ թուրինյան ակումբը չի համաձայնվի  բաց թողնել Պոգբային, եթե «Ռեալը»  նրա տրանսֆերի դիմաց առաջարկի ավելի քիչ քան 160 մլն. եվրո:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կողմերը կարող են գործարքում ներառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին և հարձակվող Ալվարո Մորատային: Վերջինիս տեղափոխության համար «սերուցքայինները» կվճարեն 30  մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ