«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Ռեալից» 120 մլն եվրո է պահանջում ու Տոնի Կրոսին

«Յուվենտուսը» մի քանի պահանջներ է ներկայացրել Մադրիդի «Ռեալին» թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության դիմաց:

Ինչպես տեղեկացնում է Radio Marca-ն, թուրինյան ակումբը պատրաստ է հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից, եթե «Արքայական» ակումբը Պոգբայի տրանսֆերի դիմաց վճարի 120 միլիոն եվրո և այդ պայմանագրում ներառի նաև Տոնի Կրոսի տեղափոխությունը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ գործարքում կարող են ներառվել նաև կիսապաշտպան Մատեո Կովաչիչիը և հարձակվող Ալվարո Մորատան: Վերջինիս «Ռեալը» ցանկանում է հետ վերադարձնել թիմ 30 միլիոն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ