«Յուվենտուսը» փոխարինող է գտել Պոգբային

«Յուվենտուսը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը՝ որպես Պոլ Պոգբայի փոխարինող: Վերջինս ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է Պոլ Պոգբայի տրանսֆերից ստացած գումարի մի մասը ներդնել Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստի ձեռք բերման համար:

Հիշեցնենք՝ Մատիչը 2015/16 մրցաշրջանում կորցրել էր իր տեղը հիմնական կազմում: Այնուամենայնիվ, «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել էր, որ հույսեր է կապում կիսապաշտպանի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ