«Յուվենտուսը» պատրաստ է ավելի շատ գումար վճարել Հիգուաինի համար

«Յուվենտուսը» պատրաստ է քննարկել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուաինի տրանսֆերը, որի համար նեոպոլիտանցիները պահանջում են 97,4 մլն եվրո:

Այսօր «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Բեպե Մորատան և «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պետք է հանդիպեն և քննարկեն արգենտինացու տեղափոխությունը թուրինյան գրանդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հիգուաինը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ, որը նախատեսված է 4 տարով և տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ