«Յուվենտուսը» պատրաստ է 65 մլն եվրո վճարել «Ռեալի» 2 ֆուտբոլիստների համար

«Յուվենտուսի» ղեկավարությունը նախատեսում է հանդիպել «Ռեալի» ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվի մադրիդյան ակումբի 2 ֆուտբոլիստների հնարավոր տրանսֆերը:

Առաջին հերթին թուրինյան ակումբը ցանկանում է, որ «Սերուցքայինները»  հրաժարվեն Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:

Բացի այդ, «Յուվենտուսը»  շարունակելու է «Արքայական» ակումբի կիսապաշտպան  Իսկոյի ձեռք բերման համար  բանակցությունները, որի համար իտալացիները 3 շաբաթ առաջ առաջարկում էին 30 միլիոն եվրո : Իսկ հիմա նրանք պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստ համար վճարել 40 միլիոն եվրո:

«Ծեր սինյորայի» ղեկավարությունը «Ռեալին» կառաջարկի նաև 25 մլն. եվրո Դանիլոյի համար: Վերջինիս առաջին մրցաշրջանը  Մադրիդում այդքան էլ լավ չի ընթանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ