«Յուվենտուսը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել ՊՍԺ-ի ֆուտբոլիստի համար

Ինչպես հաղորդում է Gazzetta Dello Sport-ը, «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի և Ուրուգվայի հարձակվող Էդինսոն Կավանիին:

Իտալական լրատվամիջոցը նշում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է 29-ամյա հարձակվողի դիմաց վճարել 40 մլն եվրո: Բացի այդ Կավանին կձգտի հեռանալ փարիզյան ակումբից, եթե Զլատան Իբրահիմովիչը որոշի ևս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին անցկացրել է 45 հանդիպում և խփել 19 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ