«Յուվենտուսը» մերժել է ՄՅՈԻ-ի առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդը» 101 միլիոն եվրո է առաջարկել «Յուվենտուսին» Պոլ Պոգբայի տրանսֆերի դիմաց, բայց թուրինցիները հրաժարվել են: Այս մասին գրում է  Gianluciadimarzio.com-ը:

Իտալական ակումբում հասկանում են, որ ֆրանսիացին ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ, սակայն իր հերթին թուրինյան գրանդը մտադիր է առավելագույն շահույթ ստանալ նրա վաճառքից: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ՄՅՈՒ-ն 125 մլն եվրո է առաջարկել Պոգբայի համար:

Անցած խաղաշրջանում «Յուվենտուսի» կազմում Պոգբան անցկացրել է 49 խաղ, դարձել 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ