«Յուվենտուսը» կփորձի գնել «Ռոմայի» կիսապաշտպանին, ով ատելությամբ է լցված թուրինյան ակումբի հանդեպ

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Թուրինյան ակումբն ամռանը մեծ ջանքեր է գործադրելու բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար, հաղորդում է Tuttosport-ը:

29-ամյա Նաինգոլանի տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո: Իտալական պարբերականը նաև պնդում է, որ այս տեղափոխության հավանականությունը ցածր է, քանի որ Նաինգոլանը վերջերս հայտարարել է՝ ատելությամբ է լցված «Յուվենտուսի» հանդեպ:

Նաինգոլանն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 36-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ կայացած մրցավեճում բելգիացին գրանցել էր գոլ և գոլային փոխանցում՝ օգնելով հռոմեացիներին տոնելու հաղթանակ (3-1):

Ռաջա Նաինգոլան. «Ես զզվում եմ «Յուվենտուսից». Տեղափոխվել եմ «Ռոմա», որպեսզի հաղթեմ թուրինյան ակումբին, որին միշտ օգնում են»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ