«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է պայքարել Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի գավաթների համար: Իտալական ակումբը նաև հայացքները սևեռել է մի քանի ֆուտբոլիստի վրա՝ թիմը ուժեղացնելու նպատակով:  «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան այդ խաղացողների ցանկում է:

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, «ծեր սինյորան» մտադիր է 25 մլն. եվրո վճարել կատալոնական ակումբի սանի դիմաց: Պետք է նշել, որ նույնքան գումար է վճարել «Բավարիան» Ռաֆինյայի եղբոր՝ Տիագո Ալկանտարայի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռաֆինյան 26 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ