«Յուվենտուսը» կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։

Ըստ Tuttosport-ի տեղեկությունների, բելգիացին հայտնվել է Մասիմիլիանո Ալեգրիի ուշադրության կենտրոնում։ Թուրինցիները ցանկանում են ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիային, բայց նրա տրանսֆերը դժվար կլինի իրականացնել, քանի որ վերջինս արժե մոտ 30 միլիոն եվրո, ու Վերմալենը դիտարկվում է որպես այլընտրանք։

Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Վերմալենին 12 միլիոն եվրոյի դիմաց։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ