«Յուվենտուսը» կարող է անվճար ձեռք բերել Մոնտոլիվոյի տրանսֆերը

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Միլանի» ավագ Ռիկարդո Մոնտոլիվոյի ծառայություններով՝ հայտնում է Corriere dello Sport-ը:

Իտալիայի ազգային հավաքականի 31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Մասիմիլիանո Ալեգրին, ով Մոնտոլիվոյին տեսնում է որպես լուրջ վնասվածք ստացած Կլաուդիո Մարկիզիոյին համարժեք փոխարինող:

Մոնտոլիվոյի ու «Միլանի» պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, և Ռիկարդոն կարող է թուրինցիների կազմը համալրել ազատ գործակալի կարգավիճակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ