«Յուվենտուսը» հրաժարվել է Բոնուչիին 45 միլիոն եվրոյով վաճառել «Սիթիին»

«Մանչեսթեր Սիթին» «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին պաշտոնական առաջարկություն է արել տրանսֆերի համար, հայտնում է Football Italia-ն:

Անգլիական ակումբը Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո, բայց թուրինցիները մերժել են այդ առաջարկը: «Սիթին» նախատեսում է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ վճարել Բոնուչիին: Սակայն, «Յուվենտուսը» չի պատրաստվում վաճառել Բոնուչիին:

Մինչ այդ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդյոլան գովասանքի խոսքեր էր հնչեցրել իտալացի պաշտպանի հասցեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ