«Յուվենտուսը» համաձայնություն է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպանի հետ

«Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Յուվենտուս»: Ակումբները համաձայնության են եկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 35 միլիոն եվրոյով՝գումարած բոնուսները, հաղորդում է «Football Italia»-ն՝ հղում կատարելով «Telelombardia»-ին:

«Յուվենտուսի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալ Ժորժո Մենդեշի և «Վալենսիայի» նախագահ Պիտեր Լիմի հետ:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Անդրե Գոմեշը մասնակցել է 27 հադիպման և դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թուրինյան ակումբը ձեռք է բերել «Մարսելի» կիսապաշտպան Մարիո Լեմինին 9,5 միլիոն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ