«Յուվենտուսը» համաձայնություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվողի հետ

Թուրինյան «Յուվենտուսի» ներկայացուցիչը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, տեղեկացնում է Tuttosport-ը:

Տեղեկացվում է, որ կողմերի միջև հանդիպումը կայացել է Լոնդոնում Չեմպիոնների լիգայի «Չելսի» և ՊՍժ հանդիպումից առաջ: Կավանին համաձայնվել է կնքել 3 տարվա պայմանագիր՝ 5.5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

Ֆրանսիական ակումբը ցանկանում է ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ առնվազն 40 միլիոն եվրո, այնուամենայնիվ իտալական թիմը հույս ունի իջեցնել սահմանված գումարի չափը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ