«Յուվենտուսը» և «Միլանը» կպայքարեն «Ռեալի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն հայտնվել է «Միլանի» և «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակներում:

33-ամյա պորտուգալացին, որի պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին, կարող է տեղափոխվել Իտալիա ազատ գործակալի կարգավիճակով:

Սակայն հատկանշական է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ Պեպեն պետք է համբերատար լինի և սպասի մադրիդյան ակումբի ղեկավարության առաջարկին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ