«Յուվենտուսը» «Չելսիի» կիսապաշտպանին տարեկան 5 միլիոն եվրո է առաջարկել

«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է մարզական կարիերան շարունակել «Յուվենտուսում»՝ հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը 27-ամյա սերբ կիսապաշտպանին տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել:

Նշվում է, որ «Յուվենտուսը» լոնդոնյան ակումբին Մատիչի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ