«Յուվենտուսը» ցանկանում է գնել «Արսենալի» առաջատարներից մեկին

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես տեղեկացնում է GDS-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսը»: Նշվում է, որ թուրինյան ակումբը արդեն բանակցություններ է սկսել Օզիլի ներկայացուցիչների հետ և հույս ունի մոտ ժամանակներս քննարկել նրա տրանսֆերը արդեն «Արսենալի» հետ:

Հիշեցնենք, որ Օզիլը «Արսենալ» է տեղափոխվել 2013-ին Մադրիդի «Ռեալից», իսկ նրա տրանսֆերը կազմել է 50մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ