«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Օզիլին

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը կարող է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբը արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և դիտարկում է Օզիլի տրանսֆերը իրականացնելու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Օզիլը 2013 թվականին «Ռեալից» տեղափոխվել է «Արսենալ»  50 միլիոն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ