«Յուվենտուսը», «Բարսելոնան», «Ինտերը», «Ատլետիկոն» և «Տոտենհեմը» հետաքրքրվում են Մուստաֆիով

«Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:

Ձմռանը 24-ամյա գերմանացու համար «Ատլետիկոն» առաջարկել էր 30 մլն եվրո և Լուսիանո Վիետոյի տրանսֆերը, սակայն բացասական պատասխան ստացել: Իսպանիայում Մուստաֆիով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»:

Աշխարհի չեմպիոնը հետաքրքրել է Իտալիայի ներկայիս չեմպիոն «Յուվենտուսին», «Ինտերին» և լոնդոնյան «Տոտենհեմին»:

Նշենք, որ «Վալենսիան» Մուստաֆիի համար պահանջում է 50 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ