«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի տեղափոխության շուրջ:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, թուրինյան ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն մադրիդյան թիմի ղեկավարությանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Կողմերը պետք է քննարկեն Ալվարո Մորատայի տրանսֆերը:

Սակայն իտալական ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան հասկացրել է, որ կողմերը միայն իսպանացու տրանսֆերը չեն քննարկելու:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կոլումբիացին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Ռեալը» պատրաստ է Խամեսին վաճառել 60 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ