Յուսուպ Շադիև. «Սեփական հարկի տակ կհաղթենք Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականներին»

«Կայրաթի» նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Յուսուպ Շադիևը խոսել է իր երկրի ազգային հավաքականի ԱԱ 2018-ի որակավորման փուլի շանսերի մասին:

«Շատ բարդ է լինելու: Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականները մեր թիմի հետ գտնվում են մեկ մակարդակի վրա, այսինքն 4-ից 6-րդ հորիզոնականները: Դանիացիները, ռումինացիները և լեհերը կպայքարեն ԱԱ 2018 եզրափակիչ փուլի ուղիղ ուղեգրի համար:

Ըստ իմ հաշվարկների մենք կհավաքենք 10 միավոր: Դա հիանալի կլինի: Սեփական հարկի տակ կհաղթենք Հայաստանին և Մոնտենեգրոյին: Կփորձենք ոչ-ոքի խաղալ Դանիայի և Ռումինիայի հետ և կփորձենք միավորներ կորզել արտագնա խաղերում»,-ասել է Շադիևը:

Ավելացնենք, որ Ղազախստան – Հայաստան հանդիպումը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 8-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ