Յուրգեն Կլոպ. «Պոգբայի տրանսֆերը՞. Ես երբեք չէի ծախսի 100մլն եվրո մեկ ֆուտբոլիստ գնելու համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Եթե դուք գնում եք ֆուտբոլիստի 100 մլն եվրոյի դիմաց և նա վնասվածք է ստանում, ապա ձեր ծախած գումարը դառնում է անիմաստ, քանի որ աա ֆուտբոլ է ՝ թիմային մարզաձև: Իհարկե բոլորն են ցանկանում գնել լավագույն ֆուտբոլիստներին, սակայն հաջողության հասնելու համա նախ պետք է թիմ ստեղծել:

Ես այդպես չէի վարվի: Եթե անգամ հնարավորություն ունենայի այդքան գումար ծախսել, ապա այլ կերպ կվարվեի: Ի դեպ, ես անգամ չգիտեմ, թե որքան գումար կարող եմ ծախսել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դեռ ոչ ոք ինձ չի սահմանափակել»,- ասել է Կլոպը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ