Յուրգեն Կլոպ. «Միակ ակումբը, որի համար պատրաստ եմ արձակուրդս ընդհատել»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես է որոշում կայացրել գլխավորել անգլիական ակումբը:

«Լիվերպուլը» գլխավորելու որոշումն ինձ հեշտությամբ տրվեց: «Լիվերպուլը» միակ ակումբն է, որի համար ես պատրաստ եմ ընդհատել արձակուրդս:

Ես լավ առաջարկներ ունեի այլ թիմերից, սակայն նրանց պատասխանեցի՝ «ո՛չ, կներեք, ոչ հիմա»: Հետո եղավ առաջարկ «Լիվերպուլից»: Չգիտեմ՝ մարդիկ ինչ կմտածեն, սակայն կարող եմ ասել, որ ես սիրահարվեցի:

Անմիջապես պատասխանատվություն զգացի: Այս թիմը բառիս բուն իմաստով դարձավ հարազատ՝ ընկերներիս ու ընտանիքիս պես: «Լիվերպուլին» ես ընդունեմ եմ թե՛ որպես ընկեր, թե՛ ընտանիք»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ