Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» ֆանտաստիկ խաղաց»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպա լիգայի ½ եզրափակչի «Վիլառեալի» (3:0, առաջին հանդիպում ՝ 0-1) հետ հանդիպումից հետո, խոսել է իր թիմի գեղեցիկ խաղի մասին:

«Հիանալի երեկո, ֆանտաստիկ խաղ  իմ թիմի կողմից: Հանդիպման առաջին 30 րոպեները շատ էմոցիոնալ էին: Դա շատ լավ էր: Դրանից հետո մեզ մոտ անհետացավ կիրքը: 2-րդ խաղակեսում փորձում էինք ավելի էմոցիոնալ խաղալ, բայց ճիշտ: Արդյունքում ամեն ինչ հիանալի ստացվեց»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:

Այսպիսով, մայիսի 18-ին  Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում կհանդիպեն «Լիվերպուլը» և «Սեվիլյան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ