Յուրգեն Կլոպ. «Դա «Լիվերպուլը» ընդդեմ Դե Խեայի դիմակայությունն էր »

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել  է իր թիմի հաղթանակը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

«Հանդիպումը շատ «թույն» ու հետաքրքիր ստացվեց: Կարելի էր զգալ տեղի մթնոլորտը: Մրցակիցը ցանկանում էր շատ ագրեսիվ խաղալ, բայց մենք ունեինք լավ պահեր: Դա «Լիվերպուլը» ընդդեմ Դե Խեայի դիմակայությունն էր: Նա ֆանտաստիկ խաղաց:

Մենք մեր գոլը ուղղակի հիանալի խփեցինք: Դա ֆանտաստիկ էր»,- ասել է Կլոպը:

Նշենք, որ երկու խաղերի արդյունքում «Լիվերպուլը» դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին» հետագա պայքարից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ