Յուրգեն Կլոպ. «Ամռանը Պոգբան 9 հազար սելֆի արեց, ապա 90 րոպե անցկացրեց խաղադաշտում 2 մարզումից հետո: Ինչպե՞ս»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Պոլ Պոգբայի մասին:

«Մենք բոլորս տեսել ենք Պոգբային: Այնտեղ սելֆի, այստեղ սելֆի, 9 հազար սելֆի ամռան ընթացքում: Եվ երբ նա տեղափոխովում է «Մանչեսթեր Յունայթեդ», նա անցկացնում է ընդամենը 2 մարզում, որից հետո 90 րոպե խաղում «Սաութհեմփթոնի» դեմ: Եվ դու սկսում ես մտածել, թե ինչպե՞ս նա դա արեց:

Մարադոնան էլ էր այդպիսին: Նա երբեք չէր մարզվում: Ես տեսել եմ, թե ինչպես նա խաղաց Շտուտգարտում «Նապոլիի» կազմում, այդ ժամանակ 21 տարեկան էի:

Ես հետևում էի նրա մարզմանը և իմ բերանը չէր փակվում: Այնքան ցածր էր նրա ինտենսիվությունը: Նա քայլում էր, որից հետո դուրս գալիս խաղադաշտ և պարտության մատնում ամբողջ մարզադաշտին: Դա ուղղակի անհավատալի էր»,- ասել է Կլոպը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ