Յուրա Մովսիսյանի թիմը զիջեց «Ինտերին» (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում պարտվեց իտալական «Ինտերին» (1-2):

Հանդիպման 18-րդ րոպեին ամերիկյան ակումբի կիսպաշտպան Ջորդան Ալենը առաղ մղեց իր թիմին: Սակայն մինչև ընդմիջման գնալը իտալացիները կարողացան վերականգնել խաղի հաշիվը: «Ինտերի» կազմում աչքի ընկավ Դ՛Ամբրոզիոն: 2-րդ խաղակեսը անցավ հավասար պայքարում, սակայն հանդիպման վերջին րոպեին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ստեվան Յովետիչը:

Ավելացնենք, որ հանդիպմանը մասնակցեց նաև Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվեց հանդիպման 31-րդ րոպեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ