Յուրա Մովսիսյանի թիմը ՄԼՍ-ում հաղթանակ է տոնել 4 անընդմեջ պարտությունից հետո

Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 11-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Նյու-Յորք Սիթիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 46-րդ րոպեին: Նա հասցրել է նաև դեղին քարտ ստանալ:

«Ռեալ Սոլթ Լեյքը» մինչ այս խաղը պարտվել էր ՄԼՍ-ի 4 անընդմեջ հանդիպումներում՝ դրանցում ընդհանուր առմամբ բաց թողնելով 13 գնդակ: Այս հաղթանակից հետո թիմը 11 թիմերի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ