Յուրա Մովսիսյանի ՌՍԼ-ը հաղթեց Դավիթ Արշակյանի նոր թիմին

  • MLS, Կանոնավոր առաջնություն
  • 7 Օգոստոսի, 06:00
  • «Ռեալ Սոլթ Լեյք» 3-1 «Չիկագո Ֆայեր»
  • Գոլեր` 1-0` Օլմես Գարսիա 14′, 2-0` Խավի Մորալես 28′ 11մ, 2-1`Արտուրո Ալվարես 58′, 3-1` Խավի Մորալես 65′

Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոլթ Լեյքի» մի քանի խաղ, հայտավորված էր այս հանդիպմանը, սակայն դաշտ դուրս չեկավ: «Չիկագո Ֆայեր» տեղափոխված հայազգի մեկ այլ հարձակվող` Դավիթ Արշակյանը չկար թիմի հայտացուցակում:

Նշենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» Արևմտյան կոնֆերենցիայի 5-րդ տեղում է` 23 խաղում վաստակած 34 միավորով, և լավ հնարավորություն ունի դուրս գալ փլեյ-օֆֆ: «Չիկագո Ֆայերը» Արևելյան կոնֆերենցիայի վերջին հորիզոնականում է: Թիմն ամենաքիչ միավորներն ունի երկու կոնֆերենցիաներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ