Յուրա Մովսիսյանի գոլը «Ռեալ Սոլթ Լեյքին» փրկել է պարտությունից

Ֆուտբոլի ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» «Ռիո Տինտո» մարզադաշտում ուժերն է չափել «Մոնրեալի» հետ:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին «Մոնրեալի» ամերիկացի հարձակվող Հարիսոն Շիփն առաջ է մղել իր թիմին: Խաղի 78-րդ րոպեին «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձավող Յուրա Մովսիսյանը կարողացել է դիպուկ իրացնել 11-մետրանոցը՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Նշենք, որ խաղի ընթացքում Մովսիսյանը կատարել է 4 հարված, որոնցից երկուսը՝ դարպասին, ցույց է տվել 82,4 տոկոս փոխանցումների ճշգրտություն՝ ընդհանուր կատարելով 17 փոխանցում:

Մովսիսյանի թիմն անցկացրել է 18 հանդիպում և վաստակել 29 միավոր, որով զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ