Յուրա Մովսիսյանի գնահատականը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ խաղին

Հեղինակավոր Whoscored.com կայքը ներկայացրել է «Ռեալ Սոլթ Լեյք» – «Նյու Յորք Ռեդ Բուլզ» հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները:

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղն ստացել է 7.2 գնահատական 10 հնարավորից: ՌՍԼ-ի կազմում ավելի բարձր գնահատականի է արժանացել Մորալեսի ու Գլադի խաղը՝ համապատասխանաբար 7.7 և 7.4 միավոր:

Մովսիսյանը խաղի ընթացքում 2 հարված է կատարել դեպի դարպասը, որոնցից մեկը՝ դիպուկ, որը և ավարտվել է դարպասի գրավումով: Փոխանցումների ճշգրտությամբ Մովսիսյանը չի փայլել(46,7 տոկոս): Նա գնդակին հպվել է 35 անգամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ