Յուրա Մովսիսյանը վերականգնվել է վերջին խաղում ստացած վնասվածքից

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ վերջին խաղում ստացած միկրովնասվածքը լիովին վերականգնվել է և բարդացումներ չկան:

«Մկանի ձգվածության հետ կապված խնդիրներ այլևս չկան: Մենք շատ ժամանակ ունենք ինձ համար՝ նախապատրաստվելու, լինելու թարմ ու լիովին պատրաստ խաղալու»,-Մովսիսյանի խոսքերն իր թվիթերում մեջբերում է Salt Lake Tribune կայքի լրագրող Քրիս Կամրանին:

Նշենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» վերջին խաղում Մովսիսյանը գոլի հեղինակ դառնալուց հետո վնասվածք էր ստացել ու փոխարինվել:

«Ռեալ Սոլթ Լեյքի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին, 04:30՝ ընդդեմ «Սպորտինգ Կանզաս Սիթիի»՝ Մովսիսյանի առաջին թիմի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ