Յուրա Մովսիսյանը բանակցություններ կսկսի «Սպարտակի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը բանակցություններ կվարի «Սպարտակի» այս տարվա ձմռանը:

«Ինչպես արդեն գիտեք Յուրան ներկայումս վարձավճարով է հանդես գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»: Մենք կսպասենք ՄԼՍ-ի ավարին, որից հետո բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ: Մոսկովյան ակումբը շատ լավ է հանդես գալիս և Յուրան ուրախ է այդ փաստից: Այլ ինֆորմացիա դեռ չունեմ»,- Պատրիկ Մաքեյբի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը անցկացրել է 24 հանդիպում և խփել 9 գոլ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ