Յուրա Մովսիսյան. «ՄԼՍ-ում խաղամակարդակն ավելի բարձր է, քան Ռուսաստանում»

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում համեմատել է Ռուսաստանի Պրեմյեր լիգան ՄԼՍ-ի հետ, և արդյունքում հայ ֆուտբոլիստն առավելություն չի տվել ռուսական լիգային:

«Ես կարծում եմ՝ այս պահին ՄԼՍ-ում ավելի լավ ֆուտբոլ է ընթանում: Եթե Դուք նայեք Ռուսաստանի Պրեմյեր լիգան, ապա կտեսնեք, որ գերիշխում են երկու-երեք թիմ և ունեն լրիվ այլ մակարդակ՝ ի տարբերություն մյուս ակումբների:

ՄԼՍ-ի առաջնությունը երիտասարդ է, սակայն այս ընթացքում հասցրել է բազմաթիվ հաճոյախոսություններ ստանալ թե՛ խաղամակարդակի, թե՛ կազմակերպչական հարցերով:

Իհարկե, խաղամակարդակով ՄԼՍ-ը զիջում է եվրոպական առաջատար լիգաներին, սակայն ես կասկած չունեմ՝ ՄԼՍ-ն արագ կաճի ու կզարգանա»,- կայքը մեջբերում է Մովսիսյանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ