«Յունայթեդում» հաշվո՞ւմ են կոպեկները

Բրիտանական The Sun-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին խնդրել է խաղերից հետո չփոխանակվել մարզաշապիկներով մրցակցի ֆուտբոլիստների հետ:

Այս որոշումը կարելի է նվազագույնը տարօրինակ համարել, քանի որ միայն «Ադիդասի» հետ պայմանագրից մանկունյանցիներն ստանում են շուրջ 900 միլիոն եվրո:

«Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է մարզաշապիկներով չփոխանակվել մրցակցի ֆուտբոլիստների հետ, որպեսզի ամեն անգամ նոր մարզաշապիկի անհրաժեշտություն չլինի: Ըստ էության՝ սա կարելի է հիմարություն անվանել՝ հաշվի առնելով ակումբի արժեքը(3 միլիարդ եվրո-խմբ.), սակայն «Յունայթեդը» ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր հաշվում են կոպեկները»,- ակումբի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, ասել է The Sun-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ