«Յունայթեդն» Իբրահիմովիչին մեկամյա պայմանագիր է առաջարկել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին մեկամյա պայմանագիր է առաջարկել՝ հայտնում է RMC-ն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Զլատան Իբրահիմովիչը չի ցանկանում «Յունայթեդ» տեղափոխվել, քանի դեռ թիմը գլխավորում է Լուի վան Գալը:

Վերջին օրերին Իբրահիմովիչն իր վերջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի կազմում: «Լոս Անջելես Գելաքսին» հետաքրքրված էր Զլատանի ծառայություններով, սակայն շվեդ ֆուտբոլիստը չի կարողանա տեղափոխվել ամերիկյան ակումբ՝ կանոնակարգի համաձայն(թիմում թույլատրվում է միայն 3 աստղային ֆուտբոլիստ ունենալ-խմբ.):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ