«Յունայթեդի» խաղի մեկնարկը հետաձգվել է խաղադաշտում հայտնաբերված կասկածելի փաթեթի պատճառով

Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» հանդիպման մեկնարկը հետաձգվել է 45 րոպեով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի սեկտորներից մեկում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որը դարձել է խաղի մեկնարկը հետաձգելու պատճառ: Այժմ ոստիկանությունն ստուգումներ է անցկացնում:

Երկրպագուները տարհանվել են այն սեկտորից, որտեղ հայտնաբերվել է կասկածելի փաթեթը, իսկ ֆուտբոլիստները մնացել են հանդերձարանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ