«Յունայթեդի» նախկին կիսապաշտպան. «Մխիթարյանը կարող է դառնալ թիմի աստղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Յեսպեր Բլումքվիստը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին՝ հայտարարելով, որ 27-ամյա հայ կիսապաշտպանին խաղաժամանակ է հարկավոր թիմում մարզավիճակ ձեռք բերելու համար:

«Նա իսկապես կարող է թիմի աստղը դառնալ: «Յունայթեդը» մեծ թիմ է, և հարմարվելու համար ֆուտբոլիստներից ժամանակ է պահանջվում, սակայն Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, որ խաղաժամանակ ստանալու դեպքում կարող է դառնալ թիմի աստղը:

Երբ տեսնում ես, թե նա ինչպես է կարդում խաղն ու հանդես գալիս այլ թիմերում, հասկանում ես, որ նրա որակների ցուցադրումը միայն ժամանակի հարց է»,- Metro-ն փոխանցում է Բլումքվիստի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ