«Յունայթեդի» կիսապաշտպանը կարող էր «Չելսի» տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, որը նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, խոսել է այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռ 2015 թվականին կարող էր համալրել «Չելսիի» կազմը:

«Պոգբան կարող էր հեռանալ «Յուվենտուսից» դեռ նախորդ տարի, քանի որ Ժոզե Մոուրինյոն շատ էր ցանկանում նրան տեսնել իր թիմում:

Սակայն ես պայմանավորվածություն ունեի «Յուվենտուսի» հետ, որ նախ՝ Պոգբայի հետ «Յուվեն» պետք է դառնա առաջնության և Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ հետո՝ հեռանա»,- Rai Sport-ը փոխանցում է Ռայոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ