«Յունայթեդի» կիսապաշտպանը կարող է ձմռանը տեղափոխվել «Սպարտակ»

Հոլանդիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը կարող է ձմռանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»՝ հայտնում է Спорт-Экспресс-ը:

Դեպայը կարող է «Սպարտակում» խաղալ մինչև Ռուսաստանի ընթացիկ առաջնության ավարտը:

Նշվում է, որ պայմանագրում կարող է սահմանվել ֆուտբոլիստի իրավունքի գնման հնարավորության կետ:

Ավելացնենք, որ Դեպայն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով միջինը 6 րոպե:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ