«Յունայթեդի» ֆուտբոլիստները զայրացրել են Մոուրինյոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զայրացել է թիմի ֆուտբոլիստների վրա այն բանից հետո, երբ իմացել է, որ «Չելսիի» դեմ հանդիպման նախօրեին «Յունայթեդի» 4 ֆուտբոլիստներ վարսավիր են կանչել հյուրանոց, որպեսզի հաջորդ օրվա խաղին հիանալի տեսք ունենան:

Այդ ֆուտբոլիստների թվում են Մարկոս Ռոխոն ու Սերխիո Ռոմերոն: Մյուսների անունները հայտնի չեն:

Նշվում է, որ Մոուրինյոն շատ է բարկացել ֆուտբոլիստների այս քայլից, քանի որ ըստ մասնագետի՝ նրանք պետք է կոնկրետ խաղի վրա կենտրոնանային:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը «Չելսին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Յունայթեդի» դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ