«Յունայթեդի» ֆուտբոլիստի եղբայրը քննադատել է Մոուրինյոյին

Բեն Շոուն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լյուկ Շոուի եղբայրը, թվիթերյան իր էջում քննադատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Մարկոս Ռոխոն Լյուկի փոխարեն տեղ էր զբաղեցրել պահեստայինների նստարանին(«Չելսիի» դեմ հանդիպմանը): Ներեցեք, բայց սա անիմաստ է:

Լյուկն անգամ հայտացուցակում չկար, թեև առողջ է ու հիանալի մարզավիճակում: Նրա ատամները միշտ սրված էին Լյուկի նկատմամբ. ես դա գիտեի վաղուց: Պետք չէ այդքան …. լինել»,- գրել է Բենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ