«Յունայթեդի» ֆուտբոլիստը վիրահատվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան վիրահատության է ենթարկվել՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Վալենսիան կոտրել էր ձեռքը «Սիթիի» դեմ գավաթային հանդիպմանը, սակայն կարողացել էր ավարտել հանդիպումը: Դեռևս հայտնի չէ, թե 31-ամյա ֆուտբոլիստը երբ կապաքինվի:

Հատկանշական է, որ Վալենսիայի բացակայությամբ պաշտպանությունում նրա փոխարեն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Մատեո Դարմիանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ