«Յունայթեդի» ֆուտբոլիստը կարող է մարզական կարիերան շարունակել «Բայերում»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն հայտնվել է Լևերկուզենի «Բայերի» ուշադրության կենտրոնում՝ գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ առաջիկայում Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը, իսկ այդ պարագայում Ռոխոն կարող է զրկվել խաղաժամանակից:

Գերմանական ակումբը փորձելու է ձեռք բերել 26-ամյա արգենտինացու տրանսֆերը և ակնկալում է, որ գործարքը կլինի այնպես, ինչպես Խավիեր Հերնանդեսի պարագայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ