«Յունայթեդը» նախատեսում է նոր պայմանագիր կնքել ամռանը ձեռք բերած ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, ըստ տեղեկությունների, ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ՝ հայտնում է Goal.com-ը:

Ակումբի ղեկավարությանը դուր է եկել շվեդ հարձակվողի ելույթն ընթացիկ մրցաշրջանում: «Կարմիր սատանաները» նախատեսում են Իբրահիմովիչին թիմում պահել մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը, երբ շվեդն արդեն 38 տարեկան կլինի:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Զլատանը ցանկանում է մարզչական դասընթացներ անցնել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ