«Յունայթեդը» հետաքրքրված է 19-ամյա հարձակվողի ծառայություններով

«Գենկի» 19-ամյա հարձակվող Լեոն Բեյլին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում՝ հայտնում է ESPN-ը:

Մանչեսթերյան թիմի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի ելույթին Եվրոպա լիգայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ հանդիպմանը:

Նշենք, որ Բեյլին այդ հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ ու երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվեց Եվրոպա լիգայի՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

Հատկանշական է նաև այն, որ նախորդ մրցաշրջանում Բեյլին ճանաչվել է Բելգիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա Golden Boy մրցանակի հավակնորդների թվում է:

Աղբյուրը պնդում է, որ «Յունայթեդն» արդեն հունվարին պատրաստ է ձեռք բերել Բեյլի տրանսֆերային իրավունքները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ