«Յունայթեդը» չի պատրաստվում վտանգել թիմի երկրպագուների անվտանգությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել կրճատել «Ֆեյենորդի» երկրպագուների թիվն «Օլդ Թրաֆորդում» կայանալիք հանդիպմանը՝ հայտնում է Red News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը որոշել է 3100 տոմս տրամադրել հոլանդական ակումբի երկրպագուներին, թեև «Ֆեյենորդը» խնդրել էր մանկունյանցիներին 9000 տոմս տրամադրել իրենց երկրպագուներին:

Հոլանդացի երկրպագուները, իմանալով այս մասին, սկսել են գրանցվել One United-ի շարքում, որպեսզի տնային սեկտորից հետևեն խաղին:

«Յունայթեդը» չեղարկել է նշված եղանակով տոմսերի ձեռքբերումը, որպեսզի խուսափի թիմերի երկրպագուների բախումից ու անկարգություններից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ