«Յունայթեդը» 20 միլիոն ֆունտ կկորցնի, եթե…

«Մանչեսթեր Յունայթեդը» 20 միլիոն ֆունտ կկորցնի, եթե թիմը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր՝ հայտնում է BBC-ն:

Բանն այն է, որ նման կետ է ներառված թիմի և Adidas-ի պայմանագրում, ըստ որի՝ երկու մրցաշրջան անընդմեջ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում «Յունայթեդը» կորցնում է 20 միլիոն ֆունտ: Անգլիական ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը չի մասնակցում:

Նշենք, որ 11-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ