«Յունայթեդ» – «Բորնմութ» խաղը չեղարկվել է

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» հանդիպումը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ խաղը հետաձգվել է 45 րոպեով, քանի որ տրիբունայում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որից հետո ոստիկանությունն սկսել է ստուգումներ անցկացնել: Երկրպագուները տվյալ հատվածից տարհանվել էին:

Ավելի ուշ ակումբը հայտարարել է, որ խաղն այսօր չի կայանալու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ